Արևելյան Ղութայի բնակիչները ցույց են անցկացրել՝ ի աջակցություն Սիրիայի բանակի
Մարտ 08, 2018 03:50 Asia/Tehran
Արևելյան Ղութայում բնակվող սիրիացիները, ողջունել են Սիրիայի բանակի ուժերի մուտքը այդ շրջան:
Սիրիայի հաշտության կենտրոնն այդ կապակցությամբ հայտարարել է, որ ցույցերին մասնակցող սիրիացիները, ծածանելով Սիրիայի կառավարության դրոշները, պահանջել են Արևելյան Ղութայից ահաբեկիչների հեռացումը և ողջունել շրջանի որոշ տարածքներ Սիրիայի բանակի ուժերի մուտքն ու ահաբեկիչների բռնազավթումից այդ տարածքների ազատագրումը:
«Ալ-Ալամ» հեռուստակայանը հայտարարել է. «Սիրիայի բանակն ու նրա դաշնակիցները շարունակում են Արևելյան Ղութայում առաջխաղացումը»:
Պիտակ