340 պաղեստինցի ուսանողներ կան Իսրայելի բանտերում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i86451-340_պաղեստինցի_ուսանողներ_կան_Իսրայելի_բանտերում
Պաղեստինի կրթության ու գիտության նախարարը հայտարարել է, որ ներկայումս 340 պաղեստինցի ուսանողներ կալանավորված են Իսրայելի բանտերում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 11, 2018 14:41 Asia/Tehran
  • 340 պաղեստինցի ուսանողներ կան Իսրայելի բանտերում

Պաղեստինի կրթության ու գիտության նախարարը հայտարարել է, որ ներկայումս 340 պաղեստինցի ուսանողներ կալանավորված են Իսրայելի բանտերում:

Սաբրի Սեյդոմն ասել է. «Երուսաղեմը զավթող ռեժիմի բանակը շարունակում է ոտնձգությունները պաղեստինցիների դեմ»:

Սաբրի Սեյդոմը հավաստիացրել է, որ վերջերս սիոնիստ բանակայինները գրոհել են Բեյրզիթի համալսարանի վրա, կրակ են բացել և ձերբակալել են համալսարանի ուսանողական խորհրդի ղեկավար՝ Ալքեսվանիին:

Պաղեստինի կրթության ու գիտության նախարարը պաղեստինցի համալսարանականների վրա հարձակումն ահաբեկչական քայլ բնութագրելով, համալսարանների, միջազգային կառույցների ու կազմակերպությունների միությունից պահանջել է կատարել  նման դեպքերի համար նախատեսված պարտավորությունները։