Սիրիան պահանջել է վերահասություն տալ ամերիկյան կոալիցիայի ոճրագործություններին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i86531-Սիրիան_պահանջել_է_վերահասություն_տալ_ամերիկյան_կոալիցիայի_ոճրագործություններին
ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչն ընդգծել է, որ ԱՄՆ-ն պետք է վերջ տա Սիրիայի հարցում իր բացթողումներին: Նա ՄԱԿ-ին կոչ է արել վերահասություն տալ Սիրիայի ժողովրդի դեմ ամերիկյան կոալիցիայի ոճրագործություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 13, 2018 04:09 Asia/Tehran
  • Սիրիան պահանջել է վերահասություն տալ ամերիկյան կոալիցիայի ոճրագործություններին

ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչն ընդգծել է, որ ԱՄՆ-ն պետք է վերջ տա Սիրիայի հարցում իր բացթողումներին: Նա ՄԱԿ-ին կոչ է արել վերահասություն տալ Սիրիայի ժողովրդի դեմ ամերիկյան կոալիցիայի ոճրագործություններին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Բաշար Ալ-Ջաաֆարին երկուշաբթի օրը Սիրիայում ժամանակավոր հրադադարի մասին թիվ 2401 բանաձևի շրջանակներում և դրա գործադրման մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցն ունկնդրելու համար գումարված ԱԽ-ի նիստում, ասել է. «Սիրիայում ոճրագործությունների գլխավոր մասն իրականացվում է ամերիկացի զորայինների միջոցով»:

ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչն անդրադառնալով այդ երկրում ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով ամերիկյան կոալիցիայի միջոցով իրականացվող ավիահարվածների հետևանքով սիրիացի խաղաղ քաղաքացիների կրած կորուստներին, ասել է. «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Սիրիայի իրավիճակը գնահատելու համար բավարար տեղեկություններ չունի»:

«Մենք հույսով ենք, որ ՄԱԿ-ը վերջ կտա նաև Աֆրինի դեմ Թուրքիայի ոտնձգությանը»,-հավելել է ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը: