Սիոնիստական ռեժիմի և Ալի Խալիֆայի հարաբերությունները բարելավվել են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i86567-Սիոնիստական_ռեժիմի_և_Ալի_Խալիֆայի_հարաբերությունները_բարելավվել_են
Մինչ որոշ արաբական երկրների ու Սիոնիստական ռեժիմի հարաբերությունները գտնվում են նորմալացման փուլում, երկուշաբթի օրը Բահրեյնի գահաժառանգ Սալման Բին Համդ Ալե Խալիֆան հանդիպում և զրույց է ունեցել հրեաների համաշխարհային խորհրդի ղեկավար Ռոնալդ Լադորի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 13, 2018 14:03 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի և Ալի Խալիֆայի հարաբերությունները բարելավվել են

Մինչ որոշ արաբական երկրների ու Սիոնիստական ռեժիմի հարաբերությունները գտնվում են նորմալացման փուլում, երկուշաբթի օրը Բահրեյնի գահաժառանգ Սալման Բին Համդ Ալե Խալիֆան հանդիպում և զրույց է ունեցել հրեաների համաշխարհային խորհրդի ղեկավար Ռոնալդ Լադորի հետ:

Իրանի ռադիո-հեռուստատեսության գործակալության հաղորդմամբ, Մանամայում Ռոնալդ Լադորի հետ հանդիպման ժամանակ, Բահրեյնի գահաժառանգը հայտարարել է, որ հարգում է կրոնների ազատությունը և ձգտում է կրոնական, մշակութային ու մտավոր բազմազանության:

Ավելի վաղ,  Բահրեյնի թագավոր  Համդ Բեն Իսա Ալե Խալիֆայի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Թել Ավիվ: Պատվիրակության անդամները Իսրայելի հեռուստատեսությամբ հրահրիչ  հայտարարություններ էին արել, որոնք հակասում էին Բահրեյնի ժողովուրդի պատմական իրականություններին և Պաղեստինի խնդրի նկատմամբ դրական դիրքորոշմանը:

Հատկանշական է, որ արաբական հետադիմական երկրների և Սիոնիստական ռեժիմի միջև հարաբերությունների բարեփոխումը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Բահրեյնի ժողովուրդը պայքարում է Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ: