Արևելյան Ղութայում հայտնաբերվել է ահաբեկիչների քիմիական զենքի կենտրոնը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i86617-Արևելյան_Ղութայում_հայտնաբերվել_է_ահաբեկիչների_քիմիական_զենքի_կենտրոնը
Սիրիայի բանակը Դամասկոսի արվարձանային արևելյան Ղութայի Ալ-Շաֆունիա ավանում հայտնաբերել է ահաբեկիչներին պատկանող քիմիական զենքերի պատրաստման երկրորդ կենտրոնը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 14, 2018 07:26 Asia/Tehran
  • Արևելյան Ղութայում հայտնաբերվել է ահաբեկիչների քիմիական զենքի կենտրոնը

Սիրիայի բանակը Դամասկոսի արվարձանային արևելյան Ղութայի Ալ-Շաֆունիա ավանում հայտնաբերել է ահաբեկիչներին պատկանող քիմիական զենքերի պատրաստման երկրորդ կենտրոնը:

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ սիրիական աղբյուրները հաղորդել են, որ Սիրիայի բանակը Դումայի շրջանի  Ալ-Շաֆունիա ավանի մաքրագործման գործողության ժամանակ, հայտնաբերել է ահաբեկիչներին պատկանող քլոր գազի և տարբեր թթվային ու քիմիական նյութերի արտադրության կենտրոնը:

Ըստ աղբյուրների, լաբորատորիան ունեցել է պայթուցիկ ու թունավոր նյութերի պատրաստման արտասահմանյան սարքավորումներ:

Սիրիայի բանակը երկուշաբթի օրը վերջերս ազատագրված Աֆթրիս քաղաքում հայտնաբերել է ահաբեկիչներին պատկանող քիմիական զենքերի արտադրության կոնտրոն: Հայտնաբերված քիմիական զենքները պատրաստվել են Սիրիայի բանակի դեմ կիրառվելու համար:

Ահաբեկչական խմբերը 15 օր առաջ էին հրաման ստացել Սիրիայի բանակի դեմ մեղադրանք ներկայացնելու նպատակով արևելյան Ղութայում թունավոր նյութեր կիրառելու համար: