Սիրիայի բանակը մտել է արևելյան Ղութայի Համուրիե շրջան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i86699-Սիրիայի_բանակը_մտել_է_արևելյան_Ղութայի_Համուրիե_շրջան
Ահաբեկիչների ու զինված ընդդիմադիների դեմ Սիրիայի բանակի հաղթանակները շարունակվում են: Սիրիայի բանակը մտել է ահաբեկիչների հսկողության տակ գտնվող Դամասկոսի արևելյան Ղութայի ռազմավարական շրջան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2018 09:02 Asia/Tehran
  • Սիրիայի բանակը մտել է արևելյան Ղութայի Համուրիե շրջան

Ահաբեկիչների ու զինված ընդդիմադիների դեմ Սիրիայի բանակի հաղթանակները շարունակվում են: Սիրիայի բանակը մտել է ահաբեկիչների հսկողության տակ գտնվող Դամասկոսի արևելյան Ղութայի ռազմավարական շրջան:

Ֆրանս պրես գործակալության հաղորդմամբ, արտասահմանում գտնվող Սիրյիա ընդդիմադիրների հետ կապված աղբյուրները հաղորդել են.«Շարունակվում են Սիրիայի բանակի հաղթանակները: Չորեքշաբթի գիշեր Սիրիայի բանակը մտել է արևելյան Ղութայի Համուրիե ռազմավարական շրջան»:

Ավելի վաղ, Սիրիայի բանակը ազատագրել էր ահաբեկչների հսկողության տակ գտնվող Արևելյան Ղութայի Ալ-Ռեյհան շրջանում գտնվող Խոշ Ալ-Մուբարաքե տարածքը:

Սիրիայի Ալ-Ախբարիե գործակալության հաղորդմամբ, Արևելյան Ղութայի բնակչության ճնշումների հետևանքով ահաբեկչները մի խումբ բնակիչների թույլ են տվել ապահով անցուղիներով դուրս գալ այդ տարածաշրջանից:

Արևելյան Ղութան Դամասկոսում գտնվող ռազմավարական շրջաններից է, որ այժմ գտնվում է ահաբեկիչների հսկողության տակ:

16 օր առաջ Սիրիայի բանակի զորամիավորները կարողացել են հարձակվելով ահաբեկիչների դիրքերի վրա, ահաբեկիչների հսկողությունից ազատագրել արևելյան Ղութայի մեծ թվով շրջաններ: Սիրիայի բանակի առջխաղացումը դեռ շարունակվում է: