Ահաբեկչական խմբերը շարունակում են Սիրիայում խախտել հրադադարի ռեժիմը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i86877-Ահաբեկչական_խմբերը_շարունակում_են_Սիրիայում_խախտել_հրադադարի_ռեժիմը
Սիրիայի Լաթաքիայում Համիմիմի ավիաբազան հաղորդել է ահաբեկիչների կողմից Հալեպի և Լաթաքիայի նահանգներում հրադադարի ռեժիմի խախտման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 18, 2018 07:17 Asia/Tehran
  • Ահաբեկչական խմբերը շարունակում են Սիրիայում խախտել հրադադարի ռեժիմը

Սիրիայի Լաթաքիայում Համիմիմի ավիաբազան հաղորդել է ահաբեկիչների կողմից Հալեպի և Լաթաքիայի նահանգներում հրադադարի ռեժիմի խախտման մասին:

«Ռուսիա Ալ-Յոմ» գործակալության հաղորդմամբ, ռուսական ավիաբազան հայտարարել է, որ Դամասկոսի արևելյան Ղութայում ևս ահաբեկիչները խախտում են հրադադարի ռեժիմը:

Սիրիայի բանակը մտադիր է արևելյան Ղութան մաքրագործել ահաբեկիչներից , սակայն ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները ՝ Ֆրանսիան և Բրիտանիան, փորձում են խոչընդոտել ահաբեկիչների պարտությունը:

Միաժամանակ Սիրիայում մարդու իրավունքների փաստահավաք խումբը հայտարարել է, որ շարունակելով իր գործողությունը, Սիրիայի բանակն իր ձեռքն է առել արևելյան Ղութայի մի քանի այլ ավանների վերահսկողությունը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փետրվարի 24-ին բանաձև է ընդունել Սիրիայում, մասնավորապես արևելյան Ղութայում 30-օրյա հրադադարի ռեժիմ հաստատելու կապակցությամբ: Բանաձևը բազմիցս խախտվել է ահաբեկչական խմբերի կողմից: