Թուրքիային կապված աշխարհազորայինները կողոպտել են Աֆրինի բնակչության ունեցվածքը
Սիրիայի ազատ բանակ զինված խմբի անդամները կիրակի օրը Սիրիայի հյուսիսային Աֆրին քաղաքը գրավելուց հետո կողոպտել են այն:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Թուրքիայի հովանավորած աշխարհազորայինները Սիրիայի հյուսիսային Աֆրին քաղաքը գրավելուց հետո թալանել են խանութները, ճաշարաններն ու ժողովրդի տները և իրենց հետ տարել են նրանց ունեցվածքը:
Ի դեպ, Թուրքիայի բանակի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Սիրիայի Աֆրին քաղաքում այդ երկրի ուժերի իրականացված «Ձիթենու ճյուղ» 58-օրյա գործողության ընթացքում սպանվել են Թուրքիայի բանակի 46 և վիրավորվել 225 զինծառայողներ:
ԻՌՆԱ-ն հղում կատարելով կիրակի գիշեր հրապարակված Թուրքիայի բանակի գլխավոր շտաբի հայտարարությանը, հաղորդել է. «58 օր հետո Թուրքիայի բանակը Սիրիայի ազատ բանակ կոչվող աշխարհազորային ուժերի ընկերակցությամբ կիրակի գիշեր մտավ Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքը»:
Հաղորդումների համաձայն, Թուրքիայի բանակի և Սիրիայի ազատ բանակի տարրերի միջոցով Աֆրինի քաղաքի զավթման գործողության ընթացքում սպանվել են Սիրիայի ժողովրդային ջոկատների, Սիրիայի Ժողովրդային միություն կուսակցության և ՔԲԿ-ի 3603 անդամներ:
Դեռևս որևէ պաշտոնական կամ ոչ-պաշտոնական աղբյուր Աֆրինում Թուրքիայի ռազմական գործողության ընթացքում զոհված խաղաղ քաղաքացիների մասին հայտարարություն չի տարածել, սակայն ԶԼՄ-ները հաղորդել են այս գործողության ընթացքում Աֆրինի ավելի քան 200 հազար խաղաղ բնակիչների տարհանման մասին:
Թուրքիայի բանակըի հունվարի 20-ին մտնելով Սիրիայի տարածք, այդ երկրի ազատ բանակ կոչվող ուժերի ընկերակցությամբ, հյուսիսային Աֆրին տարածքում սկսեց «Ձիթենու ճյուղ» գործողությունը:
Սիրիայի կառավարությունը Աֆրինում ու հյուսիսային այլ տարածքներում Թուրքիայի կառավարության ռազմական գործողությունը զավթողական քայլ բնութագրելով, պահանջել էր շտապ կերպով այդ տարածքներից հեռացնել Թուրքիայի բանակի ուժերին: