Էրդողանը պատրաստվում է ռազմական հարձակում գործել Իրաքի հյուսիսի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i87010-Էրդողանը_պատրաստվում_է_ռազմական_հարձակում_գործել_Իրաքի_հյուսիսի_դեմ
Ռեջեբ Թայիբ Էրդողանը սպառնացել է, որ եթե Իրաքի իշխանությունները ՔԲԿ-ին սանձելու հարցում համագործակցություն չցուցաբերեն, Թուրքիայի բանակը հարձակում կգործի Իրաքի հյուսիսային Սինջար քաղաքի վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2018 03:59 Asia/Tehran
  • Էրդողանը պատրաստվում է ռազմական հարձակում գործել Իրաքի հյուսիսի դեմ

Ռեջեբ Թայիբ Էրդողանը սպառնացել է, որ եթե Իրաքի իշխանությունները ՔԲԿ-ին սանձելու հարցում համագործակցություն չցուցաբերեն, Թուրքիայի բանակը հարձակում կգործի Իրաքի հյուսիսային Սինջար քաղաքի վրա:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Թուրքիայի նախագահը երկուշաբթի օրը Ստամբուլում ասել է. «Թուրքիան  Իրաքի կենտրոնական իշխանությանը բազմիցս հիշեցրել է, որ այդ երկրի հյուսիսում գտնվող Սինջարի տարածքի բարձրունքները վերածվել են ահաբեկիչների համախմբման վայրի ու եթե նրանց սանձելու համար Բաղդադի կողմից քայլեր չձեռնարկվեն, այդ տարածքի դեմ ռազմական հարձակում կիրականացվի»:

Թուրքիան հայտարարում է, որ Իրաքի հյուսիսում՝ Թուրքիայի սահմանից 100կմ հեռավորության վրա և Սիրիայի սահմանի մերձակայքում գտնվող Սինջար քաղաքի լեռները, ինչպես նաև Իրաքի տարածքում Իրանի սահմանի մերձակայքում գտնվող «Ղանդիլ»-ի բարձրունքները, ՔԲԿ-ի ուժերի կենտրոնացման վայրն են դարձել:

Անկարան ՔԲԿ-ն ահաբեկչական խումբ է համարում և անցած տարվանից Թուրքիայի տարածքում ու Իրաքի հյուսիսում նրանց հալածելու համար ծավալուն գործողություններ է սկսել: