Բաշար Ալ-Ջաֆարի.«Անվտանգության խորհրդում Արևմուտքի հակասիրիական ջանքերը ձախողել են »
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչն ասել է.«Անվտանգության խորհրդում Արևմուտքի հակասիրիական ջանքերը ձախողել են »:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Բաշար Ալ-Ջաֆարին նշել է, որ Արևմուտքը միջամտում է Սիրիային վերաբերող ցանկացած հարցում և իր երկիրն ապացույցներ է տրամադրել Անվտանգության խորհրդին ու քիմիական զենքերի տարածումն արգելող կազմակերպությանը, որոնք վկայում են Սիրիայում քիմիական զենքի օգտագործման մասին Արևմուտքի հայտարարության կեղծ լինելու մասին:
Բաշար Ջաֆարին հավաստիացրել է, որ Արևմուտքը գիտակցելով Սիրիայում իր քաղաքականությունների ձախողելը, մեղադրանքներ է առաջ քաշել Դամասկոսի կողմից ահաբեկիչների նկատմամբ քիմիական զենքերի օգտագործման մասին:
Երկուշաբթի օրը, ԱՄՆ-ի գլխավորած Արևմտյան ճակատի հրավերով, կայացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, նպատակ ունենալով Սիրիայում մարդու իրավունքների հարցը քննարկել այդ խորհրդում: Սակայն Ռուսաստանի ու Չինաստանի ընդդիմության արդյունքում, այդ հարցը դուրս եկավ օրակարգից: