Բաշար Ալ-Ջաֆարի.«Անվտանգության խորհրդում Արևմուտքի հակասիրիական ջանքերը ձախողել են »
https://parstoday.ir/hy/news/west_asia-i87032-Բաշար_Ալ_Ջաֆարի._Անվտանգության_խորհրդում_Արևմուտքի_հակասիրիական_ջանքերը_ձախողել_են
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչն ասել է.«Անվտանգության խորհրդում Արևմուտքի հակասիրիական ջանքերը ձախողել են »:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2018 08:32 Asia/Tehran
  • Բաշար Ալ-Ջաֆարի.«Անվտանգության խորհրդում Արևմուտքի հակասիրիական ջանքերը ձախողել են »

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչն ասել է.«Անվտանգության խորհրդում Արևմուտքի հակասիրիական ջանքերը ձախողել են »:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Բաշար Ալ-Ջաֆարին նշել է, որ Արևմուտքը միջամտում է Սիրիային վերաբերող ցանկացած հարցում և իր երկիրն ապացույցներ է տրամադրել Անվտանգության խորհրդին ու քիմիական զենքերի տարածումն արգելող կազմակերպությանը, որոնք վկայում են Սիրիայում քիմիական զենքի օգտագործման մասին Արևմուտքի հայտարարության կեղծ լինելու մասին:

Բաշար Ջաֆարին հավաստիացրել է, որ Արևմուտքը գիտակցելով Սիրիայում իր քաղաքականությունների ձախողելը, մեղադրանքներ է առաջ քաշել Դամասկոսի կողմից ահաբեկիչների նկատմամբ քիմիական զենքերի օգտագործման մասին:

Երկուշաբթի օրը, ԱՄՆ-ի գլխավորած Արևմտյան ճակատի հրավերով, կայացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, նպատակ ունենալով Սիրիայում մարդու իրավունքների հարցը քննարկել այդ խորհրդում:  Սակայն Ռուսաստանի ու Չինաստանի ընդդիմության արդյունքում, այդ հարցը դուրս եկավ օրակարգից: