Թուրքիայում Նոռուզի տոնակատարության ընթացքում բերման են ենթարկվել տասնյակ քաղաքացիներ
Թուրքիայում կայացած Նոռուզի տոնակատարության ժամանակ Թուրքիայի ոստիկանությունը բերման է ենթարկել տասնյակ քաղաքացիների, ովքեր ի պաշտպանություն Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրինի քրդերի, կարգախոսներ էին վանկարկել ու պաստառներ էին կրել:
Համաձայն «Անադոլու» լրատվական գործակալության չորեքշաբթի օրը կատարած հաղորդման, Ստամբուլում կազմակերպված Նոռուզի տոնակատարության ժամանակ, Սիրիայի հյուսիսային Աֆրինի տարածքի քրդերին պաշտպանող դրոշներ կրելու պատճառով, բերման են ենթարկվել առնվազն 20 քաղաքացիներ:
Նույն պատճառով, Իզմիրում բերման է ենթարկվել 10, իսկ Ադանայում՝ 16 մարդ:
Թուրքիայի ոստիկանությունը ցրել է Բաթման քրդաբնակ քաղաքում կազմակերպված անօրինական ցույցը:
Նոռուզի տոնակատարությունների ընթացքում, Թուրքիայի հիմնականում քրդաբնակ քաղաքներում, հատկապես Դիարբեքրում, անվտանգության խիստ միջոցառումներ էին ձեռնարկվել: