Թուրքիայում Նոռուզի տոնակատարության ընթացքում բերման են ենթարկվել տասնյակ քաղաքացիներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i87160-Թուրքիայում_Նոռուզի_տոնակատարության_ընթացքում_բերման_են_ենթարկվել_տասնյակ_քաղաքացիներ
Թուրքիայում կայացած Նոռուզի տոնակատարության ժամանակ Թուրքիայի ոստիկանությունը բերման է ենթարկել տասնյակ քաղաքացիների, ովքեր ի պաշտպանություն Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրինի քրդերի, կարգախոսներ էին վանկարկել ու պաստառներ էին կրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2018 03:07 Asia/Tehran
  • Թուրքիայում Նոռուզի տոնակատարության ընթացքում բերման են ենթարկվել տասնյակ քաղաքացիներ

Թուրքիայում կայացած Նոռուզի տոնակատարության ժամանակ Թուրքիայի ոստիկանությունը բերման է ենթարկել տասնյակ քաղաքացիների, ովքեր ի պաշտպանություն Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրինի քրդերի, կարգախոսներ էին վանկարկել ու պաստառներ էին կրել:

Համաձայն «Անադոլու» լրատվական գործակալության չորեքշաբթի օրը կատարած հաղորդման, Ստամբուլում կազմակերպված Նոռուզի տոնակատարության ժամանակ, Սիրիայի հյուսիսային Աֆրինի տարածքի քրդերին պաշտպանող դրոշներ կրելու պատճառով, բերման են ենթարկվել առնվազն 20 քաղաքացիներ:

Նույն պատճառով, Իզմիրում բերման է ենթարկվել 10, իսկ Ադանայում՝ 16 մարդ:

Թուրքիայի ոստիկանությունը ցրել է Բաթման քրդաբնակ քաղաքում կազմակերպված անօրինական ցույցը:

Նոռուզի տոնակատարությունների ընթացքում, Թուրքիայի հիմնականում քրդաբնակ քաղաքներում, հատկապես Դիարբեքրում, անվտանգության խիստ միջոցառումներ էին ձեռնարկվել: