Էրդողան. Մեր բանակը զավթող բանակ չէ
Թուրքիայի նախագահը Սիրիայի հյուսիսում այդ երկրի զորայինների ներկայության մասին ասել է, որ թուրքական բանակը զավթող բանակ չէ:
«Անադոլու» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռեջեբ Թայիբ Էրդողանը շաբաթ օրը Արդարություն և զարգացում կուսակցության 6-րդ համագումարում հակազդելով Աֆրինի գործողության հետ կապված Թուրքիայի դեմ արևմտյան որոշ երկրների, այդ թվում ԱՄՆ-ի քննադատություններին, ասել է. «Սիրիայում արևմտյան երկրների, այդ թվում ԱՄՆ-ի ներկայությունը բռնազավթում է համարվում»:
«Եթե որևէ երկիր հանդգնի սպառնալ Թուրքիայի սահմաններին, դա վատ հետևանքներ կունենա ոտնձգող երկրի համար»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Թուրքիայի բանակը հունվարի 20-ից ներխուժելով Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքը, սկսեց «Ձիթենու ճյուղ» կոչվող գործողությունը և բռնազավթեց այդ քաղաքը:
Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ Աֆրինում Թուրքիայի բանակի ներկայությունը զավթողական բնույթ է կրում և պահանջել է իր տարածքից այդ երկրի բանակի ուժերի շտապ հեռացումը: