Էրդողան. Մեր բանակը զավթող բանակ չէ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i87342-Էրդողան._Մեր_բանակը_զավթող_բանակ_չէ
Թուրքիայի նախագահը Սիրիայի հյուսիսում այդ երկրի զորայինների ներկայության մասին ասել է, որ թուրքական բանակը զավթող բանակ չէ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2018 22:55 Asia/Tehran
  • Էրդողան. Մեր բանակը զավթող բանակ չէ

Թուրքիայի նախագահը Սիրիայի հյուսիսում այդ երկրի զորայինների ներկայության մասին ասել է, որ թուրքական բանակը զավթող բանակ չէ:

«Անադոլու» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռեջեբ Թայիբ Էրդողանը շաբաթ օրը Արդարություն և զարգացում կուսակցության 6-րդ համագումարում հակազդելով Աֆրինի գործողության հետ կապված Թուրքիայի դեմ արևմտյան որոշ երկրների, այդ թվում ԱՄՆ-ի քննադատություններին, ասել է. «Սիրիայում արևմտյան երկրների, այդ թվում ԱՄՆ-ի ներկայությունը բռնազավթում է համարվում»:

«Եթե որևէ երկիր հանդգնի սպառնալ Թուրքիայի սահմաններին, դա վատ հետևանքներ կունենա ոտնձգող երկրի համար»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Թուրքիայի բանակը հունվարի 20-ից ներխուժելով Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքը, սկսեց «Ձիթենու ճյուղ» կոչվող գործողությունը և բռնազավթեց այդ քաղաքը:

Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ Աֆրինում Թուրքիայի բանակի ներկայությունը զավթողական բնույթ է կրում և պահանջել է իր տարածքից այդ երկրի բանակի ուժերի շտապ հեռացումը: