Ահաբեկիչները շարունակում են հեռանալ արևելյան Ղութայից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i87350-Ահաբեկիչները_շարունակում_են_հեռանալ_արևելյան_Ղութայից
632 ահաբեկիչներ շաբաթ գիշեր հեռացել են արևելյան Ղութայից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2018 01:06 Asia/Tehran
  • Ահաբեկիչները շարունակում են հեռանալ արևելյան Ղութայից

632 ահաբեկիչներ շաբաթ գիշեր հեռացել են արևելյան Ղութայից:

Համաձայն ԻՌՆԱ-ի հաղորդման, 632 ահաբեկիչներ 10 ավտոբուսներով արևելյան Ղութայից մեկնել են Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգ:

Նրանից հետո երբ սիրիացի պատասխանատուներն ու Սիրիայում գործող Ռուսաստանի հաշտության կենտրոնը զենքերը հանձնելու դիմաց Սիրիայի հյուսիսում զինված ընդդիմության վերահսկողության տակ գտնվող տարածքներ փոխադրվելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերեցին արևելյան Ղութայում տեղակայված ահաբեկչական խմբերի անդամների հետ, այդ երկրի ավտոբուսներն ու Կարմիր մահիկի հիվանդակառքերն այդ տարածք մտան:

Ահաբեկիչները հինգշաբթի օրվանից սկսած հեռանում են արևելյան Ղութայից:

Արևելյան Ղութան մայրաքաղաք Դամասկոսի մերձակայքում գտնվող ռազմավարական տարածք է, որը գրավված է մնում ահաբեկիչների կողմից: Ահաբեկչներն ամեն օր արևելյան Ղութայից ռակետներով ու հրասանդի արկեկով թիրախ են դարձնում սիրիացի քաղաքացիներին:

Սիրիայի բանակն այդ երկրի ժողովրդին պաշտպանելու նպատակով  փետրվարի 26-ից սկսեց արևելյան Ղութան ահաբեկիչներից մաքրելու գործողությունը: Մինչ այսօր այդ տարածքի 90 տոկոսը մաքրվել է ահաբեկիչների ներկայությունից: