Պաղեստինի ինքնավար վարչակազմը հակազդեց Թել Ավիվում ԱՄՆ-ի դեսպանի հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i87650-Պաղեստինի_ինքնավար_վարչակազմը_հակազդեց_Թել_Ավիվում_ԱՄՆ_ի_դեսպանի_հայտարարությանը
Պաղեստինի ինքնավար վարչակազմի խոսնակը հակազդելով Թել Ավիվում ԱՄՆ-ի դեսպանի հայտարարություններին, ընդգծել է. «Պաղեստինի ժողովուրդը որևէ ժամանակ արտաքին կողմերին չի թույլատրելու որոշել իր ճակատագիրը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 30, 2018 02:49 Asia/Tehran
  • Պաղեստինի ինքնավար վարչակազմը հակազդեց Թել Ավիվում ԱՄՆ-ի դեսպանի հայտարարությանը

Պաղեստինի ինքնավար վարչակազմի խոսնակը հակազդելով Թել Ավիվում ԱՄՆ-ի դեսպանի հայտարարություններին, ընդգծել է. «Պաղեստինի ժողովուրդը որևէ ժամանակ արտաքին կողմերին չի թույլատրելու որոշել իր ճակատագիրը»:

Զավթված Պաղեստինում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Ֆրիդմանը հայտարարել է, որ Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասի հանդեպ ԱՄՆ-ի համբերատարության գավաթը լցվում է ու եթե նա չշարունակի Իսրայելի հետ խաղաղության բանակցությունը, Վաշինգտոնը Աբբասին կփոխարինի մեկ այլ անձով:

ԻՌՆԱ-ն հինգշաբթի օրը հղում կատարելով «Ալ-Մայադին»-ին հաղորդել է որ, Նաբիլ Աբուռդինեն ասել է. «ԱՄՆ-ի դեսպանի հայտարարությունը միջամտություն է պաղեստինցիների ներքին հարցերին: Ֆրիդմանը ներկայացնում է այն մտածողությունը, որ ձգտում է ծառայություն մատուցել սիոնիստների շահերին»:

«Նման վերաբերմունքը, Պաղեստինի ժողովրդի համար վիրավորական լինելուց առավել, վիրավորանք է համարվում ԱՄՆ-ի ժողովրդի հասցեին»,-հավելել է Պաղեստինի ինքնավար վարչակազմի խոսնակը: