Սիոնիստները հարձակվել են պաղեստինցի ցուցարարների վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i87750-Սիոնիստները_հարձակվել_են_պաղեստինցի_ցուցարարների_վրա
Գազայի գոտու «Խազայե» շրջանում՝ «Վերդարձի իրավունք» ցույցի երկրորդ օրը սիոնիստները կրակ են բացել ցուցարարների վրա ինչի հետևանքով վիրավորվել է մեկ պաղեստինցի երիտասարդ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2018 14:17 Asia/Tehran
  • Սիոնիստները հարձակվել են պաղեստինցի ցուցարարների վրա

Գազայի գոտու «Խազայե» շրջանում՝ «Վերդարձի իրավունք» ցույցի երկրորդ օրը սիոնիստները կրակ են բացել ցուցարարների վրա ինչի հետևանքով վիրավորվել է մեկ պաղեստինցի երիտասարդ:

Հղում անելով պաղեստինյան աղբյուրներին, Ալ-Ալամ հեռուստատեսությունը հայտարարել է.«Շաբաթ օրը բողոքի ցույցի ընթացքում՝ «Ռաֆահում» և «Խան Յունեսում» կանգնեցված վրանների մեջ եղած պաղեստինցիները դարձել են սիոնիստների հարձակման թիրախը»:

Միևնույն ժամանակ Պաղեստինի դիմադրության կոմիտեների կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է. «Ոչ մի ջանք չենք խնայելու մեր հայրենիքն ու մեր ժողովրդին պաշտպանելու համար և Սիոնիստական օկուպանտ ռեժիմին պետք է պատասխանենք հաշտության գործընթացի արագացմամբ և ազգային առաջնորդության շրջանակներում Պաղեստինի ժողովրդի քաղաքական միաբանության ամբողջացմամբ»:

Շաբաթ օրը «Վերադարձի իրավունք» ցույցի երկրորդ օրը պաղեստինցիները պահանջել են  վերադարձնել իրենց տարածքները և վերջ դնել Գազայի շրջափակմանը: