Բորուջերդի.«ԱՄՆ-ը պաղեստինցիների դեմ կատարված ոճրագործությունների գլխավոր մեղավորն է»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i87772-Բորուջերդի._ԱՄՆ_ը_պաղեստինցիների_դեմ_կատարված_ոճրագործությունների_գլխավոր_մեղավորն_է
Իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահը դատապարտել է «Վերադարձի իրավունք» նշանաբանով քայլարշավին մասնակից պաղեստինցիների սպանության հետ կապված սիոնիստների ոճրագործությունները։ Նա ասել է .«ԱՄՆ-ը պաղեստինցիների դեմ սիոնիստաների ոճրագործությունների գլխավոր մեղադրյալն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 01, 2018 13:29 Asia/Tehran
  • Բորուջերդի.«ԱՄՆ-ը պաղեստինցիների դեմ կատարված ոճրագործությունների գլխավոր մեղավորն է»

Իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահը դատապարտել է «Վերադարձի իրավունք» նշանաբանով քայլարշավին մասնակից պաղեստինցիների սպանության հետ կապված սիոնիստների ոճրագործությունները։ Նա ասել է .«ԱՄՆ-ը պաղեստինցիների դեմ սիոնիստաների ոճրագործությունների գլխավոր մեղադրյալն է»:

«Երկրի օրվա» 42-րդ տարելիցի առիթով  հազարավոր պաղեստինցիներ Գազայի հատվածի և օկուպացված տարածքների սահմանում մասնակցել են «Վերադարձի իրավունք» նշանաբանով քայլարշավին, սակայն ենթարկվել են սիոնիստների բանակայինների հարձակմանը: 

Սիոնիստ բանակայինների հարձակման հետևանքով զոհվել են նվազագույնը 17 պաղեստինցիներ, շուրջ 150-ը վիրավորվել են:

Նշելով, որ առանց ԱՄՆ-ի հովանավորության Սիոնիստական ռեժիմը չի կարող ոճրագործություններ իրականացնել, Ալաեդդին Բորուջերդին ասել է.«ԱՄՆ դեսպանատունը Թելավիվից Ղոդս տեղափոխելու վերաբերյալ Դոնալդ Թրամփի որոշումն ավելի հանդուգն է դարձրել սիոնիստներին»: 

«Սիոնիստների ոճրագործություններն ապացուցել են, որ իսլամական երկրների գլխավոր թշնամին Իսրայելի ռեժիմն է և նրանք, ովքեր նման քայլերում համագործակցում են այդ ռեժիմի հետ, նրանց մեղսակիցներն են»․ ավելացրել է Բորուջերդին: