ԱՄՆ հրեաների կոմիտեն բարձր է գնահատել Արաբիայի գահաժառանգի հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i87900-ԱՄՆ_հրեաների_կոմիտեն_բարձր_է_գնահատել_Արաբիայի_գահաժառանգի_հայտարարությունը
ԱՄՆ հրեաների կոմիտեն ողջունել է «Atlantic» ամսագրին տված հարցազրույցում Արաբիայի գահաժառանգի հայտարարությունը: Նա իր հովանավորությունն է հայտնել սիոնիստական պետությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2018 13:23 Asia/Tehran
  • ԱՄՆ հրեաների կոմիտեն բարձր է գնահատել Արաբիայի գահաժառանգի հայտարարությունը

ԱՄՆ հրեաների կոմիտեն ողջունել է «Atlantic» ամսագրին տված հարցազրույցում Արաբիայի գահաժառանգի հայտարարությունը: Նա իր հովանավորությունն է հայտնել սիոնիստական պետությանը:

Ինչպես հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը՝ ԱՄՆ հրեաների կոմիտեն թուիթերյան իր էջում  գրել է.«Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանը հայտարարել է, որ իսրայելցիները իրենց երկիրն ունենալու իրավունք ունեն, մինչդեռ անցած 70 տարիների ընթացքում Սաուդյան Արաբիայի ոչ մի առաջնորդ նման հայտարարություն չի արել»:

«Atlantic» ամսագրին տված հարցազրույցում Արաբիայի գահաժառանգը, կրկնելով Իրանի դեմ անհիմն հայտարարությունները, հայտարարել է, որ Իրանը տարածաշարջանում «չարիքի եռանկյունու» մի մասն է կազմում:

Ավելի վաղ  Ամերիկյան New Yorker պարբերականը վկայակոչելով ամերիկացի նախկին պաշտոնատարին գրել է.«Դոնալդ Թրամփի կառավարությունը վարձկան էր փնտրում Միջին Արևելքում իր նախատեսած փոփոխություններն իրականացնելու համար, հետևաբար աջակցեց Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամմեդ Բեն Սալմանին, որպեսզի վերջինիս միջոցով կարողանա իրականացնել իր պլանները տարածաշրջանում»: