Անկարայի նիստը ՝ Սիրիայի քաղաքական ապագան կերտելուն ուղղված քայլ
Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի անդամն ասել է.«Անկարայի նիստը Սիրիայի քաղաքական ապագան կերտելուն և երկրի միասնականությունը պահպանելուն ուղղված քայլ է»:
Չորեքշաբթի օրն Անկարայում կայացել է սիրիական ճգնաժամի կարգավորմանը նվիրված Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների եռակողմ նիստը:
ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում Աբոլֆազլ Հասանբեյգին դրական գնահատելով եռակողմ նիստի արդյունքները հավաստիացրել է.«ԻԻՀ, Ռուսաստանը և Թուրքիան սեղմ համադրումներ են կատարել տարածաշրջանում ահաբեկիչների դեմ պայքարելու համար»:
Նշելով, որ այդ երկրները համատեղ շահեր ունեն ահաբեկիչների դեմ մղված պայքարում և Անկարայի նիստը Սիրիայի քաղաքական ապագան կերտելուն ուղղված քայլ է, նա հավելել է.«Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան տարիներ շարունակ փորձել են խոչընդոտել տարածաշրջանում ահաբեկիչների տարածումը»:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի գլխավորած պատվիրակությունը երեքշաբթի օրն Անկարա է մեկնել ՝ եռակողմ նիստին մասնակցելու նպատակով: