Սիրիայի հարցով լարվածություն է առաջացել Թրամփի և Նեթանյահուի միջև
https://parstoday.ir/hy/news/west_asia-i88056-Սիրիայի_հարցով_լարվածություն_է_առաջացել_Թրամփի_և_Նեթանյահուի_միջև
Սիրիայի հարցով ԱՄՆ նախագահի և Սիոնիստական ռեժիմի վարչապետի միջև հեռախոսազրույցը հանգեցրել է լարվածության:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2018 14:28 Asia/Tehran
  • Սիրիայի հարցով լարվածություն է առաջացել Թրամփի և Նեթանյահուի միջև

Սիրիայի հարցով ԱՄՆ նախագահի և Սիոնիստական ռեժիմի վարչապետի միջև հեռախոսազրույցը հանգեցրել է լարվածության:

Associated Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ամերիկացի զինծառայողների Սիրիայից դուրս գալու պատճառով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև հեռախոսազրույցը հանգեցրել է լարվածության:

Ըստ հաղորդման՝ չնայած ԱՄՆ-ի անվտանգության գործակալությունների  և նրա դաշնակիցների  անհամաձայնությանը, Թրամփը ցանկանում է առաջիկա վեց ամիսների ընթացքում երկու հազար ամերիացի զինծառայողների դուրս բերել Սիրիայից:

ԱՄՆ իշխանությունները նաև հայտարարել են, որ իսրայելցիները մտահոգ են, որ Սիրիայում Իրանի դերակատարությունն ավելի կմեծանա:

Հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը Սիոնիստական ռեժիմին խոստացել է աջակցել՝ օկուպացված տարածքներում անվտանգության ապահովման գործում: