Սիոնիստ բանակայինները սպանել են ավելի քան երկու հազար պաղեստինցի երեխաների
https://parstoday.ir/hy/news/west_asia-i88076-Սիոնիստ_բանակայինները_սպանել_են_ավելի_քան_երկու_հազար_պաղեստինցի_երեխաների
Երեխաների պաշտպանության համաշխարհային շարժման Պաղեստինի թևի ծրագրերի տնօրենը հայտարարել է, որ պաղեստինցիների երկրորդ ինթիֆադայի սկսվելուց մինչ օրս, սիոնիստ բանակայինները սպանել են շուրջ երկու հազար պաղեստինցի երեխաների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2018 07:37 Asia/Tehran
  • Սիոնիստ բանակայինները սպանել են ավելի քան երկու հազար պաղեստինցի երեխաների

Երեխաների պաշտպանության համաշխարհային շարժման Պաղեստինի թևի ծրագրերի տնօրենը հայտարարել է, որ պաղեստինցիների երկրորդ ինթիֆադայի սկսվելուց մինչ օրս, սիոնիստ բանակայինները սպանել են շուրջ երկու հազար պաղեստինցի երեխաների:

Անատոլու լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Այեդ Աբուղոթայշն ասել է.«Այդ ոճրագործությունների համար ոչ մի իսրայելցի բանակային պատասխանատվություն չի կրել»:

Նշելով, որ Սիոնիստական ռեժիմն ամեըն տարի ձերբակալում ու դատում է 700 պաղեստինցի երեխաների, Այեդ Աբուղոթայշն ասել է.«Պաղեստինի ժողովրդի երկրորդ ինթիֆադայի սկսվելուց ի վեր, Իսրայելը ձերբակալել է ավելի քան 14 հազար պաղեստինցի երեխաների, իսկ 350 պաղեստինցի երեխաներ դեռևս պահվում են այդ ռեժիմի բանտերում»:

Պաղեստինի ժողովրդի երկրորդ ինթիֆադան կամ Ալ-Աղսա մզկիթի ինթիֆադան, սկսվել է 2000 թ. սեպտեմբերի 28-ին, որի ընթացքում սպանվել են ավելի քան չորս հազար պաղեստինցիներ:

Երրորդ, կամ Երուսաղեմի ինթիֆադան, մեկնարկել է 2015թ. հոկտեմբերի 1-ին, սիոնիստ ավանաբնակների ու բանակայինների դեմ դիմադրության ուժերի գործողություններով: Գործողությունը սրվել է 2017 դեկտեմբերի 6-ին, Երուսաղեմը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո: