«Վերադարձի իրավունքը» երթի 2-րդ ուրբաթը
Գազայի հատվածում բնակվող պաղեստինցիները մասնակցել են «Վերադարձի իրավունքը» երթին, որի ընթացքում բախումներ են տեղի ունեցել սիոնիստ բանակայինների հետ :
Գազայի հատվածի և Հորդանան գետի արևմտյան ափի հազարավոր պաղեստինցիներ, ուրբաթ օրը մասնակցել են «Վերադարձի իրավունքը» երթի երկրորդ շաբաթվա քայլարշավին:
Անցյալ ուրբաթ, հազարավոր պաղեստինցիներ մասնակցել էին «Երկրի օրվա» 42-րդ տարելիցին առընթեր կայացած երթին: Երթը շարժվում էր օկուպացված տարածքի ու Գազայի հատվածի սահմանային գոտու ուղղությամբ: Երթի ժամանակ ցուցարարները բախվել են սիոնիստ բանակայինների հետ, որի հետևանքով զոհվել էին 20 պաղեստինցիներ:
Ավելի վաղ, Սիոնիստական ռեժիմի բանակը կանխատեսել էր, որ «Վերադարձի իրավունքը» երթի երկրորդ շաբաթը շուրջ 50 հազար պաղեստինցիներ ներկա են լինելու Գազայի հատվածի սահմանային գոտու հինգ շրջանների քայլերթին: