Սիրիայի հյուսիսում կավելանան ամերիկյան, ֆրանսիական և բրիտանական ուժերը
Սիրիական քրդական ժողովրդավարական ուժերի հետ կապված հրամանատարներից մեկը հայտարարել է Սիրիայի հյուսիսում գտնվող Մանիբիում կավելանան ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Ֆրանսիայի ուժերը:
Սիրիական քրդական ժողովրդավարական ուժերի ներկայացուցիչ Խալիլ Բազեն «Սպուտնիկ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է. «ԱՄՆ-ը և Ֆրանսիան ավելացրել են իրենց զորամիավորները Մանբիջում, և Բրիտանիան նույնպես ուժեր է տեղակայել տարածաշրջանում»:
Խալիլ Բազին hավելել է, որ Միացյալ Նահանգները հատուկ ուժերի տեղակայմամբ ` Սաջուր գետի մոտակայքում ստեղծել է կարմիր գիծ:
Սիրիայի քուրդ ռազմական հրամանատարը նշել է, որ ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Մանբիջում հնարավոր է եղել Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև չկայացած համաձայնությամբ:
Ավելի վաղ, թուրքական Անատոլու գործակալությունը հաղորդել էր, որ ապրիլի սկզբից ԱՄՆ-ը ամրապնդել է տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը :
ԱՄՆ-ի զորքերը այժմ Մանբիջի տարածաշրջանում ստեղծել են դիտարկման կենտրոն:
Դամասկոսը բազմիցս դատապարտել է Սիրիայում Վաշինգտոնի ռազմական ներկայությունը այն համարել օկուպացիայի և Սիրիայի ինքնիշխանության խախտում: