Ջաբերի Անսարի. Գերտերությունները Սիրիայում իրենց նպատակների համար օգտվում են ահաբեկիչներից
Քաղաքական հարցերում ԻԻՀ ԱԳ նախարարի ավագ օգնականը նշել է, որ Սիրիայում քիմիական զենքի օգտագործման հարցի արծարծումը, որոշ երկրների սադրանքն է, որի նպատակն է ահաբեկիչներին միջոց ծառայեցնել՝ իի նպատակների համար:
Հոսեյն Ջաբերի Անսարին, երեքշաբթի երեկոյան Թեհրանում Սիրիայի հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսսանդր Լավրենտիևի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է. «Քիմիական զենքերի հարցի շահարկումն ԻԻՀ-ի տեսակետից ընդունելի չէ»:
«Եթե քիմիական զենքերի օգտագործման կապակցությամբ հայտարարուոյուն է արվում, Իրանը պահանջում է օրինական կերպով վերահասու լինել դրան»,-հայտարարել քաղաքական հարցերով ԻԻՀ ԱԳ նախարարի ավագ օգնականը:
Ջաբերի Անսարին ընդգծել է. «Սիրիան նոր զարգացումների ականատես է և դրանցից վերջինը Դումայում քիմիական զենքի օգտագործման պատճառաբանությամբ Սիրիայի կառավարության դեմ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ ԱՄՆ-ի ու որոշ երկրների սպառնալիքն է»:
«Որպես ժամանակակից շրջանում քիմիական զենքերի գլխավոր զոհի, ԻԻՀ-ի դիրքորոշումը թափանցիկ է եղել ու շարունակում է այդպիսին մնալ և որևէ կողմի միջոցով նման զենքի օգտագործումը Թեհրանի տեսակետից անընդունելի չէ»,-հայտարարել է Ջաբերի Անսարին: