Կահիրեում աղբը թափելու համար քաղաքացիները կտուգանվեն
(last modified Wed, 11 Apr 2018 14:41:29 GMT )
Ապրիլ 11, 2018 19:11 Asia/Tehran
  • Կահիրեում աղբը թափելու համար քաղաքացիները կտուգանվեն

Կահիրեի նահանգապետարանը հայտարարել է, որ աղբը փողոցներում թափելու համար, քաղաքացիները կտուգանվեն:

Զգուշացնելով քաղաքացիներին, Կահիրեի նահանգապետարանը հայտարարել է, որ աղբը փողոցներում թափելու համար քաղաքացիները տուգանվելու են երկուսից քսան հազար եգիպտական ֆունտով՝ հարյուրից հազար եվրոյի չափով:

Ըստ աղբյուրի, մայրաքաղաք Կահիրեում այդ կապակցությամբ տեղեկատվական հայտարարություններ են փակցվել :

Կահիրեն համարվում է աշխարհի բազմաբնակիչ քաղաքներից մեկը: Եգիպտոսի մայրաքաղաքում աղբահանության հարցը տարիներ շարունակ մնացել է չլուծված: