Արաղչի. Գազայում հրադադարը տարածաշրջանային ճգնաժամերի լուծման բանալին է
Իր եգիպտացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում, Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Գազայում հրադադարի հաստատումն Արևմտյան Ասիայում ճգնաժամերի լուծման բանալին է։
Նա նշել է, որ Գազայում ու Արևմտյան Ասիայի այլ հատվածներում, հատկապես Լիբանանում և Սիրիայում լարվածության շարունակումը կարող է նպաստել ճգնաժամի ընդլայնմանը։ Արաղչին ահվելել է, որ Գազայում հրադադարի հաստատումը կօգնի նվազեցնել լարվածությունը և կայունություն հաստատել տարածաշրջանում։
Գազայում Իսրայելի հարձակումների սաստկացման ֆոնին կայացած հեռոսխազրույցում, Իրանի և Եգիպտոսի ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանի երկրների հավաքական գործողությունների անհրաժեշտությունը՝ անհապաղ դադարեցնելու այդ հանցագործությունները և հաստատելու հրադադար: Այս բանակցություններն արտացոլում են ընդհանուր մտահոգությունները Արևմտյան անվտանգության իրավիճակի և ճգնաժամերի կարգավորման համար տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտության վերաբերյալ:
Կողմերն անդրադարձե;լ են նաև Մուսլատում Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցություններին։
Գազայում հրադադարը տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերի կենտրոնում է։ Դա կօգնի ոչ միայն նվազեցնել լարվածությունը, այլև ճանապարհ կհարթի տարածաշրջանի երկրների և համաշխարհային տերությունների միջև հետագա երկխոսության համար։