Եգիպտացի պաշտոնյաի պատասխանն Իսրայելին․ Հիշո՞ւմ եք 1973 թվականի պարտությունը
Եգիպտացի պատգամավոր Մուստաֆա Բաքրին, արձագանքելով Իսրայելի կողմից Կահիրեի դեմ հնչեցված սպառնալիքին, ասել է. «Թել Ավիվի իշխանություններին կարծես պետք է հիշեցնել 1973 թվականի պատերազմում Իսրայելի պարտության մասին»։
Rai Alyum թերթի փոխանցմամբ՝ Իսրայելը մեղադրել է Եգիպտոսին խաղաղության համաձայնագիրը խախտելու մեջ և Վաշինգտոնին խնդրել է Կահիրեից պահանջել ապամոնտաժել Սինայի անապատում իր ռազմական ենթակառուցվածքը:
Մուստաֆա Բաքրին X-ի իր միկրոբլոգում գրել է. «Իսրայելի այն պնդումը, թե Եգիպտոս խախտել է երկու կողմերի միջև կնքված խաղաղության պայմանագիրը, սուտ են: Այս պնդումները Նեթանյահուի կաբինետի ներքին ձախողումները կոծկելու փորձ են»:
Նա հավելել է․ «Խնդիրն այսքանով չի ավարտվում։ Իսրայելի պաշտպանության նախարարը ԱՄՆ-ին խնդրել Եգիպտոսից պահանջել ապամոնտաժել իր ռազմական ենթակառուցվածքը: Սա հստակ ցույց է տալիս, որ մենք բախվում ենք եգիպտական բանակի և նրա զենքի հզորության դեմ ուղղված ծրագրի։ Սակայն նրանք մոռացել են այս բանակի հզորությունը և ժողովրդի աջակցությունը: Եգիպտոսի բանակը պաշտպանում է երկրի ազգային անվտանգությունը:
Բաքրին գրել է. «Թել Ավիվի իշխանություններին կարծես պետք է հիշեցնել 1973 թվականի պատերազմում Իսրայելի պարտության մասին: Ինչպես ասել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին, այն բանակը, որն արել է դա մեկ անգամ, կարող է դա կրկնել»:
Սիոնիստական «Իսրայել Հայոմ» թերթը երկուշաբթի օրը գրել է. «Իսրայելը պաշտոնապես պահանջել է Եգիպտոսից և ԱՄՆ-ից, որ Սինայի անապատում եգիպտական բանակի կողմից ստեղծված ռազմական ենթակառուցվածքը ապամոնտաժվի, քանի որ Թել Ավիվը այդ ենթակառուցվածքի ստեղծումը համարում է խաղաղության պայմանագրի անվտանգության հավելվածի «խախտում»: