Սիրիա. Դամասկոսը հավատարիմ է քիմիական զենքի կիրառումն արգելող համաձայնությանը
Սիրիան հայտարարել է, որ Դամասկոսը կրկին ընդգծում է Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ լիարժեք համագործակցությունը և այդ կազմակերպության բոլոր պարտավորությունների կատարումը:
Սիրիայի ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ Դամասկոսը պատրաստ է ցանկացած միջոցներ տրամադրել Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը և հրավիրել կազմակերպության քննիչներին՝ Դումա քաղաք՝ փորձաքննություն անցկացնելու:
Ապրիլի 10-ին Սիրիայի կառավարությունը պաշտոնապես դիմել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը, Դամասկոսում սիրիական բանակի քիմիական հարձակման համար ահաբեկիչների մեղադրանքների հետաքննության համար:
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է, որ Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետների ժամանման և առաքելությունների իրականացման ցանկացած պարտականության պատասխանատվությունը գտնվում է Արևմուտքի և Ամերիկայի Միացյալ Նահանգների շրջանակում:
Դումա քաղաքում տեղակայված ահաբեկիչները, Դամասկոսին մեղադրեցին ապրիլի 7-ի գիշերը քիմիական հարձակում իրականացնելու և տասնյակ մարդկանց սպանելու մեջ: Սիրիայի կառավարությունը կտրականապես հերքել է այս մեղադրանքը: