Սիրիա. Դամասկոսը հավատարիմ է քիմիական զենքի կիրառումն արգելող համաձայնությանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i88610-Սիրիա._Դամասկոսը_հավատարիմ_է_քիմիական_զենքի_կիրառումն_արգելող_համաձայնությանը
Սիրիան հայտարարել է, որ Դամասկոսը կրկին ընդգծում է Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ լիարժեք համագործակցությունը և այդ կազմակերպության բոլոր պարտավորությունների կատարումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2018 07:37 Asia/Tehran
  • Սիրիա. Դամասկոսը հավատարիմ է  քիմիական  զենքի կիրառումն արգելող համաձայնությանը

Սիրիան հայտարարել է, որ Դամասկոսը կրկին ընդգծում է Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ լիարժեք համագործակցությունը և այդ կազմակերպության բոլոր պարտավորությունների կատարումը:

Սիրիայի ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ Դամասկոսը պատրաստ է ցանկացած միջոցներ տրամադրել Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը և  հրավիրել կազմակերպության քննիչներին՝ Դումա քաղաք՝ փորձաքննություն անցկացնելու: 

Ապրիլի 10-ին Սիրիայի կառավարությունը պաշտոնապես դիմել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը, Դամասկոսում սիրիական բանակի քիմիական հարձակման համար ահաբեկիչների մեղադրանքների հետաքննության համար:

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է, որ Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետների ժամանման և  առաքելությունների իրականացման ցանկացած պարտականության պատասխանատվությունը գտնվում է Արևմուտքի և Ամերիկայի Միացյալ Նահանգների շրջանակում:

Դումա քաղաքում տեղակայված ահաբեկիչները, Դամասկոսին մեղադրեցին  ապրիլի 7-ի գիշերը քիմիական հարձակում իրականացնելու  և տասնյակ մարդկանց սպանելու մեջ: Սիրիայի կառավարությունը կտրականապես հերքել է այս մեղադրանքը: