Մեկ նահատակ և հազարավոր վիրավորներ՝ «Վերադարձի իրավունք» երթի ընթացքում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i88646-Մեկ_նահատակ_և_հազարավոր_վիրավորներ_Վերադարձի_իրավունք_երթի_ընթացքում
Սիոնիստ զորայինները կրակել են 1948 թվականին զավթված տարածքների հետ Գազայի հատվածի սահմանային գոտում համախմբված պաղեստինցի երիտասարդների ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2018 02:19 Asia/Tehran
  • Մեկ նահատակ և հազարավոր վիրավորներ՝ «Վերադարձի իրավունք» երթի  ընթացքում

Սիոնիստ զորայինները կրակել են 1948 թվականին զավթված տարածքների հետ Գազայի հատվածի սահմանային գոտում համախմբված պաղեստինցի երիտասարդների ուղղությամբ:

Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդման համաձայն, ուրբաթ օրը, Գազայի հատվածի արևելյան սահմանների երկայնքում պաղեստինցիների ուղղությամբ իրականացված սիոնիստ զորայինների հարձակման հետևանքով, նահատակվել է պաղեստինցի երիտասարդ Էսլամ Հարազոլլահը և վիրավորվել է  968 մարդ:

Ա«դեն երրորդ ուրբաթ օրը, տասնյակ հազարավոր պաղեստինցիներ «Վերադարձի իրավունք» մեծ երթի շրջանակում համախմբվել էին 1948 թվականին զավթված տարածքների հետ  Գազայի հատվածի սահմանային գոտում:

Պաղեստինցի ցուցարարներին հաջողվեց Գազայի հատվածի և զավթված Պաղեստինի սահմանին տեղադրել 25մ բարձրությամբ Պաղեստինի դրոշը:

Չնայած իսրայելցի զորայինների ոճրագործություններին, «Վերադարձի իրավունք» մեծ երթը շարունակվելու է մինչև 2018 թվականի մայիսի 15-ը, որը Սիոնիստական կեղծ ռեժիմի հիմնադրման տարելիցն է և ճանաչված է, որպես «Նեքբա»-ի («Չարիք») օր:

2018 թվականի մարտի 30-ից մեկնարկած «Վերադարձի իրավունք» երթի ընթացքում, իսրայելցի զորայինները մինչ այսօր սպանել են 35 և վիրավորել շուրջ 4000 պաղեստինցիների: