Սիրիան՝ «Տամագավկ» հրթիռների հարվածի տակ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i88658-Սիրիան_Տամագավկ_հրթիռների_հարվածի_տակ
Ամերիկացի մի պաշտոնատար հայտարարեց. «Սիրիայի դեմ հարձակման ընթացքում օգտագործվել են «Տամագավկ» տեսակի հրթիռներ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2018 02:48 Asia/Tehran
  • Սիրիան՝ «Տամագավկ» հրթիռների հարվածի տակ

Ամերիկացի մի պաշտոնատար հայտարարեց. «Սիրիայի դեմ հարձակման ընթացքում օգտագործվել են «Տամագավկ» տեսակի հրթիռներ»:

«Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայն, ամերիկացի պաշտոնատարի ընդգծմամբ, ով չցանկացավ բացահայտել իր ինքնությունը, շաբաթ վաղ առավոտյան Սիրիայի դեմ իրականացված ԱՄՆ-ի հարձակման ժամանակ օգտագործվել են «Տամագավկ» տեսակի հրթիռներ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի դեմ հարձակման հրահանգ արձակելով ասել է. «ԱՄՆ-ի հարձակումներն իրականացվում են Բրիտանիայի ու Ֆրանսիայի համագործակցությամբ»:

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ասել է, որ այդ երկրի զինված ուժերին արտոնել է քիմիական զենքերի օգտագործման Սիրիայի համակարգի կարողությունը դադարեցնելու նպատակով, համադրված հարձակումներ իրականացնել:

«Սիրիայի դեմ հարձակումները սահմանափակ ու նպատակաուղղված են և չեն սրելու տարածաշրջանում լարվածությունը »,-հայտարարել է Բրիտանիայի վարչապետը նշելով, որ Սիրիայի դեմ ռազմական ուժ կիրառելուց բացի ուրիշ որևէ այլընտրանք գոյություն չուներ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Սիրիայի դեմ հարձակմանը Ֆրանսիայի բանակի մասնակցության հրահանգ է արձակել: 

«Սիրիայի դեմ հարձակումը նպատակ ունի պակասեցնել քիմիական զենքերի օգտագործման Սիրիայի համակարգի կարողությունը»,-հայտարարել է Մակրոնը:

Միևնույն ժամանակ Սիրիայի հեռուստատեսությունը հայտարարել է, որ Սիրիայի բանակի հակաօդային պաշտպանությունը պատասխանել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Բրիտանիայի համատեղ ավիահարվածին:

Սիրիայի հեռուստատեսության հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Բրիտանիայի համատեղ ավիահարվածները թիրախ են դարձրել Դամասկոսն ու մայրաքաղաքի մերձակա տարբեր տարածքները:

Որոշ ԶԼՄ-ների  հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի հրթիռային հարձակման թիրախում են եղել Դամասկոսի «Մազա»-ի օդանավակայանը, Դամասկոսի «Բարզա»-ում գտնվող հետազոտական կենտրոնը, ինչպես նաև   Ջամարայա և  Մասյաֆ տարածքները: