Հանրահավաք՝ ի աջակցություն Սիրիայի կառավարության
Դամասկոսի հազարավոր բնակիչներ այսօր ի աջակություն Սիրիայի կառավարության և Դիմադրության ճակատի, հանրահավաք են անցկացրել քաղաքի կենտրոնական հրապարակում:
Հանրահավաքի մասնակիցներն իրենց ձեռքում պահել էին Սիրիայի դրոշը: Նրանք իրենց աջակցությունը հայտնելով Բաշար Ասադի օրինական կառավարությանն ու երկրի բանակին, դատապարտել են շաբաթ օրը ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի կողմից Սիրիայի վրա իրականացված հարձակումը: Ակցիայի մասնակիցները Սիրիայի իշխանություններին կոչ են արել հետամուտ լինել այդ հարցին:
Դամասկոսի բնակիչները բարձր գնահատելով բանակը և Իսլամական դիմադրության ճակատը, որոնք այդ երկրում պայքարում են ահաբեկչության դեմ, միջազգային հանրությանը կոչ են արել չլռել այդ ագրեսիայի կապակցությամբ:
ԱՄՆ-ն Ֆրանսիայի և Բրիտանիայի մասնակցությամբ շաբաթ առավոտյան Դամասկոսի արվարձանում գտնվող Դումայի շրջանում ենթադրյալ քիմիական հարձակման պատրվակով և այդ հարցում Սիրիայի կառավարությանը մեղադրելով, խախտեց միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը և ՄԱԿ-ի կանոնադրությանը հակառակ, առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվության հարձակվեց այդ երկրի վրա: