Պաղեստինի Ինթիֆադայի պաշտպանության միջազգային կոնֆերանսը հաղորդագրություն է տարածել
Պաղեստինի Ինթիֆադայի պաշտպանության միջազգային կոնֆերանսը «Պաղեստինցի գերիների օրվա» առիթով տարածած հաղորդագրությունում, աշխարհի տարբեր երկրների խորհրդարաններին կոչ է արել համագործակցել՝ պաղեստինցի գերիների ազատության համար:
1971 թվականի ապրիլի 17-ին սիոնիստական ռեժիմի բանտերից ազատվեց առաջին պաղեստինցի գերին: Դրանից հետո այդ օրը հռչակվեց «Պաղեստինցի գերիների օր»:
Իրանի իսլամական խորհրդարանում Պաղեստինի Ինթիֆադայի պաշտպանության միջազգային կոնֆերանսի քարտուղարությունն այդ առիթով մի հաղորդագրություն տարածելով հայտարարել է.«Պաղեստինցի գերիների դեմ Սիոնիստական ռեժիմի քայլերը համարվում են պատերազմական ոճրագործություն և ռասիզմ ու միջազգային օրենքների համաձայն, ոճրագործները պետք է պատժվեն»:
Պաղեստինի Ինթիֆադայի պաշտպանության միջազգային կոնֆերանսի քարտուղարությունն աշխարհի բոլոր երկրների խորհրդարաններին, միջազգային հանրությանը և արդարության ու մարդու իրավունքների պաշտպան կառույցներին ու կազմակերպություններն կոչ է արել լրջությամբ փորձել վերջ դնել սիոնիստների ոճրագործություններին: