«Համաս»-ի ներկայացուցիչ. «Վերադարձի իրավունք» երթը բացահայտեց Սիոնիստական ռեժիմի չարագործ էությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i89062-Համաս_ի_ներկայացուցիչ._Վերադարձի_իրավունք_երթը_բացահայտեց_Սիոնիստական_ռեժիմի_չարագործ_էությունը
Թեհրանում Իսլամական դիմադրության շարժման (Համաս) ներկայացուցիչ Խալեդ Ղոդումին ասաել է. ««Վերադարձի իրավունք» երթը բացահայտեց Սիոնիստական ռեժիմի չարագործ էությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2018 02:49 Asia/Tehran
  • «Համաս»-ի ներկայացուցիչ. «Վերադարձի իրավունք» երթը բացահայտեց Սիոնիստական ռեժիմի չարագործ էությունը

Թեհրանում Իսլամական դիմադրության շարժման (Համաս) ներկայացուցիչ Խալեդ Ղոդումին ասաել է. ««Վերադարձի իրավունք» երթը բացահայտեց Սիոնիստական ռեժիմի չարագործ էությունը»:

«Վերադարձի իրավունք» խաղաղ երթը մեկնարկել է  Գազայի հատվածում, մարտի 30-ին՝ «Հողի օրվա» կապակցությամբ ու շարունակվում է: Մարտի 30-ից ապրիլի 18-ի կտրվածքում իսրայելցի զորայինների կրակոցներից նահատակվել են երթի  մասնակից 40 պաղեստինցիներ, իսկ ավելի քան 4000 ուրիշներ վիրավորվել են:

ԻՌՆԱ-ն չորեքշաբթի օրը հղում կատարելով Պաղեստինի տեղեկատվական կենտրոնին հաղորդել է,  որ Խալեդ Ղոդումին ի հակադրություն «Դարի գործարք»-ի, «Վերադարձի իրավունք» երթի դերակատարության քննարկման թեմայով Թեհրանում գումարված մասնագիտական նիստում ասել է. «Այս երթերն աշխարհի համար բացահայտեցին Սիոնիստական ռեժիմի չարագործ էությունը»:

«Համաս»-ի ներկայացուցիչն անդրադառնալով Գազայի հատվածում վերջին շաբաթների ծավալուն երթին, ընդգծել է. «Պաղեստինի քաջարի զավակներնն իրենց սխրագործությամբ կրկին անակնկալի բերեցին սիոնիստական թշնամուն»:

Ղոդումին անդրադառնալով գերիների հարցին, նշել է, որ դա Պաղեստինի ժողովրդի իդեալի հիմնասյունն է: Նա հավելել է. «Շուրջ 6500 գերիներ պահվում են Սիոնիստական ռեժիմի բանտերում, որոնցից 48-ը 20 տարի է ինչ գերության մեջ են»:

Ի հակադրություն ԱՄՆ-ի կողմից ներկայացված «Դարի գործարք»-ի «Վերադարձի իրավունք» երթի դերակատարության քննարկման թեմայով մասնագիտական նիստը չորեքշաբթի օրը գումարվեց Թեհրանում: