Սիոնիստները վախենում են Սիրիայում Իսրայելի ռեժիմի ագրեսիային Իրանի պատասխան քայլից
Անցկացված վերջին սոցհարցումների արդյունքները վկայում են, որ սիոնիստներին մտահոգում է Սիրիայի Հոմս նահանգի կենտրոնում գտնվող «Թի-Ֆոր» ավիաբազայի դեմ Սիոնիստական ռեժիմի վերջերս իրականացրած հարձակմանը Իրանի հավանական պատասխանը:
Ինչպես հաղորդում է Ալ-Ալամ հեռուստաընկերությունը, սիոնիստական «Մաարիվ» թերթում լույս տեսած սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ Պաղեստինում բնակվող սիոնիստների ավելի քան 73 տոկոսի համոզմամբ, անվտանգությանն ուղղված վտանգները շրջապատել են սիոնիստական ռեժիմին:
Հաշվի առնելով օկուպացված Պաղեստինի հյուսիսում լարվածությունների սրումը, այդ թվում՝ Սիրիայի «Թի-Ֆոր» ավիաբազայի դեմ Սիոնիստական ռեժիմի վերջերս իրականացրած հարձակմանը պատասխանելու Իրանի սպառնալիքները, հարցվողների 52 տոկոսը մտահոգ է մոտ ապագայում պատերազմ ծագելու հավանականության կապակցությամբ:
Սոցհարցման արդյունքները վկայում են, որ ՀԱՄԱՍ-ի, Իրանի և Հեզբոլլահի կողմից արտաքին անվտանգության դեմ ուղղված սպառնալիքը կազմում է 34, Պաղեստինի Դիմադրության գործողությունների արդյունքում առաջացող սպառնալիքը՝ 32 և թանկության ու տնտեսական խնդիրների հետևանքով սպառնալիքը՝ 32 տոկոս:
Նշենք, որ սույն թվականի ապրիլի 9-ին Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի Հոմս նահանգում գտնվող «Թի-Ֆոր» ավիաբազան, որի հետևանքով նահատակվել է 7 մարդ: