«Վերադարձի իրավունք» երթի չորրորդ օրվա ընթացքում նահատակվեցին պաղեստինցի երկու երիտասարդներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i89188-Վերադարձի_իրավունք_երթի_չորրորդ_օրվա_ընթացքում_նահատակվեցին_պաղեստինցի_երկու_երիտասարդներ
Գազայի հատվածում «Վերադարձի իրավունք» երթի չորրորդ օրվա ընթացքում նահատակվեցին պաղեստինցի երկու երիտասարդ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2018 13:04 Asia/Tehran
  • «Վերադարձի իրավունք» երթի չորրորդ օրվա ընթացքում նահատակվեցին պաղեստինցի երկու երիտասարդներ

Գազայի հատվածում «Վերադարձի իրավունք» երթի չորրորդ օրվա ընթացքում նահատակվեցին պաղեստինցի երկու երիտասարդ:

«Ալ-Ալամ»-ի հաղորդման համաձայն «Վերադարձի իրավունք» չորրորդ մեծ երթի մեկնարկի սեմին սիոնիստ զորայիններ ներխուժելով երթի մասնակիցների կանգնեցրած վրանները կրակեցին նրանց կողմը, որի հետևանքով նահատակվեցի պաղեստինցի երիտասարդներ Ահմեդ Ջամիլ Աղլը և Ահմեդ Ռաշադ Ալ-Օսամանաեն և 80 պաղեստինցիներ վիրավորվեցին: 

Դա ի տես այն բանի, որ, Պաղեստինի զավթված տարածքներում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համադրողն ընդգծեց, որ Սիոնիստական ռեժիմը պիտի հրաժարվի պաղեստինցի ցուցարարների դեմ բռնի ուժ կիրառելուց:

Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդման համաձայն, զավթված տարածքներում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համադրող Ջիմի ՄաքԳոլդրիքն ուրբաթ օրը հայտարարեց. «Միջազգային հանրությունը պիտի պատրաստվի պաղեստինցիների շտապ ու անհրաժեշտ կարիքների ապահովման համար»:

Պաղեստինցիներն այն պայմաններում կազմակերպեցին «Վերադարձի իրավունք» չորրորդ մեծ երթը, երբ Սիոնիստական ռեժիմի ինքնաթիռները հաղորդագրություններ ցրելով սպառնացել էին պաղեստինցի բողոքարարներին: