«Վերադարձի իրավունք» երթի չորրորդ օրվա ընթացքում նահատակվեցին պաղեստինցի երկու երիտասարդներ
Գազայի հատվածում «Վերադարձի իրավունք» երթի չորրորդ օրվա ընթացքում նահատակվեցին պաղեստինցի երկու երիտասարդ:
«Ալ-Ալամ»-ի հաղորդման համաձայն «Վերադարձի իրավունք» չորրորդ մեծ երթի մեկնարկի սեմին սիոնիստ զորայիններ ներխուժելով երթի մասնակիցների կանգնեցրած վրանները կրակեցին նրանց կողմը, որի հետևանքով նահատակվեցի պաղեստինցի երիտասարդներ Ահմեդ Ջամիլ Աղլը և Ահմեդ Ռաշադ Ալ-Օսամանաեն և 80 պաղեստինցիներ վիրավորվեցին:
Դա ի տես այն բանի, որ, Պաղեստինի զավթված տարածքներում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համադրողն ընդգծեց, որ Սիոնիստական ռեժիմը պիտի հրաժարվի պաղեստինցի ցուցարարների դեմ բռնի ուժ կիրառելուց:
Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդման համաձայն, զավթված տարածքներում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համադրող Ջիմի ՄաքԳոլդրիքն ուրբաթ օրը հայտարարեց. «Միջազգային հանրությունը պիտի պատրաստվի պաղեստինցիների շտապ ու անհրաժեշտ կարիքների ապահովման համար»:
Պաղեստինցիներն այն պայմաններում կազմակերպեցին «Վերադարձի իրավունք» չորրորդ մեծ երթը, երբ Սիոնիստական ռեժիմի ինքնաթիռները հաղորդագրություններ ցրելով սպառնացել էին պաղեստինցի բողոքարարներին: