Բին Սալմանի պահանջով սիոնիստական ընկերությունը լրտեսում է հաջիներին
Որոշ աղբյուրներ բացահայտել են,որ մի սիոնիստական ընկերություն Բին Սալմանի պահանջով լրտեսում է հաջիներին: Այս մասին հաղորդել է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը:
Հղում անելով «Ալ-Ահդ Ալ Ջադիդ» սոցիալական ցանցին, Al Nabaa հեռուստաընկերության ինտերնետային կայքը հաղորդել է,որ Արաբիան արքայազն-գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանի հսկողության տակ գտնվող «Ալ Թասհիլ» միջազգային ընկերության միջոցով և իսրայելական մի ընկերության համագործակցությամբ կարևոր տեղեկություններ է հավաքել հաջիների վերաբերյալ:
«Ալ-Ահդ Ալ Ջադիդ»-ը Twitter-ի իր էջում գրել է.«Սա առաջին անգամ է,որ նման ինֆորմացիա է հավաքվում»:
Ալե Սաուդյան պաշտոնատարներն ավելի վաղ ևս Հաջի ծիսակարգը կառավարել չկարողանալու պատճառով մշտապես այս կրոնական արարողության ժամանակ անտեսել են ուխտագնացներին:
Նշենք, որ 2015 թ. սեպտեմբերի 24-ին, Մինայի հովտում հազարավոր՝ այդ թվում 464 իրանցի ուխտագնացներ Հաջի ուխտագնացության արարողության ընթացքում զոհվեցին Ալե Սաուդյան ռեժիմի պատասխանատուների թերացումների հետևանքով: