Բին Սալմանի պահանջով սիոնիստական ընկերությունը լրտեսում է հաջիներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i89288-Բին_Սալմանի_պահանջով_սիոնիստական_ընկերությունը_լրտեսում_է_հաջիներին
Որոշ աղբյուրներ բացահայտել են,որ մի սիոնիստական ընկերություն Բին Սալմանի պահանջով լրտեսում է հաջիներին: Այս մասին հաղորդել է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2018 13:57 Asia/Tehran
  • Բին Սալմանի պահանջով սիոնիստական ընկերությունը լրտեսում է հաջիներին

Որոշ աղբյուրներ բացահայտել են,որ մի սիոնիստական ընկերություն Բին Սալմանի պահանջով լրտեսում է հաջիներին: Այս մասին հաղորդել է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը:

Հղում անելով «Ալ-Ահդ Ալ Ջադիդ» սոցիալական ցանցին, Al Nabaa հեռուստաընկերության ինտերնետային կայքը հաղորդել է,որ Արաբիան արքայազն-գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանի հսկողության տակ գտնվող «Ալ Թասհիլ» միջազգային ընկերության միջոցով և իսրայելական մի ընկերության համագործակցությամբ կարևոր տեղեկություններ է հավաքել հաջիների վերաբերյալ:

«Ալ-Ահդ Ալ Ջադիդ»-ը Twitter-ի իր էջում գրել է.«Սա առաջին անգամ է,որ նման ինֆորմացիա է հավաքվում»:

Ալե Սաուդյան պաշտոնատարներն ավելի վաղ ևս Հաջի ծիսակարգը կառավարել չկարողանալու պատճառով մշտապես այս կրոնական արարողության ժամանակ անտեսել են  ուխտագնացներին:

Նշենք, որ  2015 թ. սեպտեմբերի 24-ին, Մինայի հովտում հազարավոր՝ այդ թվում 464 իրանցի ուխտագնացներ Հաջի ուխտագնացության արարողության ընթացքում զոհվեցին Ալե Սաուդյան ռեժիմի պատասխանատուների թերացումների հետևանքով: