Պաղեստինցի նահատակների հարազատները պահանջել են դատապարտել Նեթանյահուին
Ուրբաթ օրը սիոնիստ բանակայինների կողմից ուրբաթ օրը սպանված պաղեստինցի պատանու հարազատները պահանջել են դատի տալ Իսրայելի ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուին:
«Մեհր» գործակալության հաղորդմամբ, 15-ամյա Մոհամմեդ Այյուբի հայր ՝ Էբրահիմ Այյուբին հայտարարել է, որ իր որդին մասնակցել էր Գազայի հատվածում պաղեստինցիների բողոքի հավաքին : Նա չի եղել բախումների վայրում, սակայն զոհվել է սիոնիստների կրակոցից:
Պաղեստինցի նահատակի հայրը նշել է .«Պետք է պատժել իսրայելցի ոճրագործ զորայինին: Սիոնիստները չեն ցանկանում, որ ոչ մի պաղեստինցի երեխա իմանա, որ իրավունքներ ու հայրենիք ունի»:
Միջին Արևելքում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Նիկոլա Մելադոնիևը դատապարտել էր պաղեստինցի պատանու սպանությունն, ասելով. «Ամոթալի է, որ կրակում եք երեխաների ուղղությամբ: Քանի որ Գազայի հատվածում երեխաների սպանությունը չի կարող օգնել խաղաղության հաստատմանը»: