Ապրիլ 24, 2018 07:19 Asia/Tehran
  • Բաշար Ասադ. Ահաբեկչության դեմ պատերազմը կշարունակվի մինչև Սիրիայի լիարժեք մաքրագործումը

Սիրիայի նախագահը քաղաքական հարցերում Իրանի ԱԳ նախարարի ավագ օգնականի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է. «Ահաբեկչության դեմ պատերազմը կշարունակվի մինչև Սիրիայի լիարժեք մաքրագործումը»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Բաշար Ասադը երկուշաբթի օրը Դամասկոսում քաղաքական հարցերով Իրանի ԱԳ նախարարի ավագ օգնական Հոսեյն Ջաբերի Անսարիի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Սիրիայի դեմ ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի ոտնձգությանն, ասել է. «Սիրիայի դեմ նրանց ուղղակի ոտնձգությունը չի կարող դադարեցնել ահաբեկչության դեմ պատերազմը»:

«Այս երկրներն ու տարածաշրջանի որոշ երկրներ, Սիրիայում ճգնաժամի առաջին օրվանից աջակցել են ահաբեկիչներին»,-հավելել է Սիրիայի նախագահը:

 

Պիտակ