Մայիս 02, 2018 18:35 Asia/Tehran
  • Սիրիայի հարավում հայտնաբերվել է մեծ քանակությամբ իսրայելական դեղորայք ու զենք

Սիրիայի հարավային «Կունեյտրա» և «Դորա» շրջաններում հայտնաբերվել է Իսրայելի արտադրության մեծ քանակությամբ դեղորայք ու զենք: Այդ մասին տեղեկացրել են սիրիական աղբյուրները:

Վկայակոչելով Սանա գրոծակալությունը, Մեհր գործակալության հաղորդմամբ, սիրիական աղբյուրները հավելել են.«Սիրիայի հարավային «Կունեյտրա» և «Դորա» շրջաններում, Իսրայելի արտադրության դեղորայքն ու զենքերը հայտնաբերվեն են այն ժամանակ, երբ առաքվում էին Հոմս նահանգի արվարձաններում գտնվող ահաբեկիչներին»:

Սիրիայի բանակայինները Դեյր-Էլ-Զոր նահանգում հայտնաբերել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբից մնացած իսրայելական զինտեխնիկա:

Ավելի վաղ, Սիրիայի բանակի միավորները «Ալ-Մայադին» քաղաքի մաքրագործման ընթացքում հայտնաբերել էին մեծ քանակությամբ իսրայելական զենքեր:

Միևնույն ժամանակ Սիրիայի բանակը կարողացել է իր վերահսկողության տակ վերցնել Դամասկոսի հարավային «Յերմուկի» ճամբարում Ալ-Նոսրայի ճակատ ահաբեկչական խմբի հսկողության տակ գտնվող ջրջանները:

«Համա» նահանգի հյուսիսային արվարաձաններում նույնպես Սիրիայի բանակը հարձակման թիրախ է դարձրել զինված խմբերի դիրքերը:

Պիտակ