Հեզբոլլահ .«Արաբիան փորձում է լիարժեք կապեր ունենալ Սիոնիստական ռեժիմի հետ»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i90640-Հեզբոլլահ_._Արաբիան_փորձում_է_լիարժեք_կապեր_ունենալ_Սիոնիստական_ռեժիմի_հետ
Լիբանանի Հեզբոլլահի կենտրոնական խորհրդի անդամ Շեյխ Նաբիլ Ղավուղն ասել է .«Արաբիան փորձում է ամբողջությամբ անցնել Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների նորմալացման ուղին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2018 12:44 Asia/Tehran
  • Հեզբոլլահ .«Արաբիան փորձում է լիարժեք կապեր ունենալ Սիոնիստական ռեժիմի հետ»

Լիբանանի Հեզբոլլահի կենտրոնական խորհրդի անդամ Շեյխ Նաբիլ Ղավուղն ասել է .«Արաբիան փորձում է ամբողջությամբ անցնել Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների նորմալացման ուղին»:

«Մոհամմեդ Բին Սալմանը փորձում է պարտադրել «Դարի գործարք» կոչվող ԱՄՆ-ի նախագիծը: Դա լուրջ սպառնալիք է՝ ուղղված արաբների սրբություններին, շահերին ու ռազմավարական անվտանգությանը».-ասել է Շեյխ Նաբիլ Ղավուղը: Այդ մասին հաղորդել է Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայությունը: 

Լիբանանի Հեզբոլլահի ավագ անդամը հավաստիացրել է.«Դիմադրությունը խոչընդոտում է ամերիկացիների դարի գործարքին: Ուստի ինտենսիվացել են Դիմադրությանն ուղղված հարձակումները, իսկ Դիմադրությունը պատրաստ է դիմակայել ցանկացած ոտնձգություն»:

2018 թվականի մայիսի 6-ին կայանալու են Լիբանանի խորհրդարանական ընտրությունները, որտեղ ավելի քան 900 թեկնածուներ ՝ 77 ցուցակում , մրցակցելու են խորհրդարանի 128 մանդատները շահելու համար: