Հեզբոլլահ .«Արաբիան փորձում է լիարժեք կապեր ունենալ Սիոնիստական ռեժիմի հետ»
Լիբանանի Հեզբոլլահի կենտրոնական խորհրդի անդամ Շեյխ Նաբիլ Ղավուղն ասել է .«Արաբիան փորձում է ամբողջությամբ անցնել Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների նորմալացման ուղին»:
«Մոհամմեդ Բին Սալմանը փորձում է պարտադրել «Դարի գործարք» կոչվող ԱՄՆ-ի նախագիծը: Դա լուրջ սպառնալիք է՝ ուղղված արաբների սրբություններին, շահերին ու ռազմավարական անվտանգությանը».-ասել է Շեյխ Նաբիլ Ղավուղը: Այդ մասին հաղորդել է Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայությունը:
Լիբանանի Հեզբոլլահի ավագ անդամը հավաստիացրել է.«Դիմադրությունը խոչընդոտում է ամերիկացիների դարի գործարքին: Ուստի ինտենսիվացել են Դիմադրությանն ուղղված հարձակումները, իսկ Դիմադրությունը պատրաստ է դիմակայել ցանկացած ոտնձգություն»:
2018 թվականի մայիսի 6-ին կայանալու են Լիբանանի խորհրդարանական ընտրությունները, որտեղ ավելի քան 900 թեկնածուներ ՝ 77 ցուցակում , մրցակցելու են խորհրդարանի 128 մանդատները շահելու համար: