Դիմադրության շարժումը շահել է Լիբանանի խորհրդարանի 128 մանդատներից 67-ը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i90896-Դիմադրության_շարժումը_շահել_է_Լիբանանի_խորհրդարանի_128_մանդատներից_67_ը
Լիբանանի ներքին գործերի նախարարը հայտարարել է երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն, Լիբանանի նորընտիր խորհրդարանում ընդհանուր 128 պատգամավորական մանդատներից կեսից ավելին՝ 67-ը, կտրվի Հեզբոլլահ կուսակցությանն ու նրա դաշնակիցներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2018 08:08 Asia/Tehran
  • Դիմադրության շարժումը շահել է Լիբանանի խորհրդարանի 128 մանդատներից  67-ը

Լիբանանի ներքին գործերի նախարարը հայտարարել է երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն, Լիբանանի նորընտիր խորհրդարանում ընդհանուր 128 պատգամավորական մանդատներից կեսից ավելին՝ 67-ը, կտրվի Հեզբոլլահ կուսակցությանն ու նրա դաշնակիցներին:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Լիբանանի ներքին գործերի նախարար Նուհադ Մաշնուկը հայտարարել է, որ  Հեզբոլլահի և «Ամալ»  շարժման կոալիցիան 29 մանդատով, նախագահ Միշել Օունին հարող Հզոր Լիբանան ֆրակցիան 29 մանդատով, Ալ-Մուստաղբալ շարժումը 20 մանդատով, Լիբանանյան ուժեր կուսակցությունը 14 մանդատով, Սոցիալիստական կուսակցությունը 9 մանդատով և մյուս կուսակցությունները 27 մանդատով խորհրդարան են մուտք գործել:

Ընտրություններին մասնակցության ցուցանիշը կազմել է շուրջ 50 տոկոս:

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար՝ Սեյեդ Հասան Նասրոլլահն ընտրություններից մեկ օր անց, այդ իրադարձություը մեծ ձեռքբերում է համարել Լիբանանի համար: