Ալվեֆաղ. «Սիոնիստական ռեժիմին Ալե-խալիֆայի աջակցությունն ամոթալի է»
Բահրեյնի Ալվեֆաղ շարժումն ամոթալի է որակել Սիոնիստական ռեժիմին աջակցելու Բահրեյնի ԱԳ նախարար Խալեդ Բին Ահմեդ Ալե-Խալիֆայի խոսքերը ՝ պահանջելով նրա հրաժարականը:
ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ Բահրեյնի Ալվեֆաղ շարժումը, մի հաղորդագրություն տարածելով, հայտարարել է. «Բահրեյնի ժողովուրդը դեմ է Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների արդարացնելուն ուղղված ցանկացած քայլի»:
«Բահրեյնի ԱԳ նախարարի խոսքերը չեն համապատասխանում ժողովրդի կարծիքին». հայտարարել է Ալվեֆաղը:
Բահրեյնի Ալվեֆաղ իսլամական շարժումը ևս Սիրիայի վրա Իսրայելի ռազմական ոտնձգության նկատմամբ անթաքույց հովանավորման մասին Ալե-Խալիֆայի ռեժիմի պետայրերի խոսքերը համարել է սիոնիստ օկուպանտներին պաշտպանելու համար այդ ռեժիմի քաղաքական լկտիության վկայությունը:
Բահրեյնի ԱԳ նախարար Խալեդ Բին Ահմեդ Ալե-Խալիֆան Թուիթերում հովանավորել է Սիրիայի վրա Սիոնիստական ռեժիմի հրթիռային հարձակումները: