«Պաշարման դադարեցման և վերադարձի ազգային կոմիտեն» համընդհանուր ցույցերի կոչ է արել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i91398-Պաշարման_դադարեցման_և_վերադարձի_ազգային_կոմիտեն_համընդհանուր_ցույցերի_կոչ_է_արել
«Պաշարման դադարեցման և վերադարձի ազգային կոմիտեն» մի հաղորդագրություն տարածելով պաղեստինցիներին կոչ է արել «Նիքբայի օրը» և Թել Ավիվից Ղոդս ԱՄՆ դեսպանատունը տեղափոխելուն զուգահեռ մասնակցել «Վերադարձի իրավունքը» երթին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2018 08:30 Asia/Tehran
  • «Պաշարման դադարեցման և վերադարձի ազգային կոմիտեն» համընդհանուր ցույցերի  կոչ է արել

«Պաշարման դադարեցման և վերադարձի ազգային կոմիտեն» մի հաղորդագրություն տարածելով պաղեստինցիներին կոչ է արել «Նիքբայի օրը» և Թել Ավիվից Ղոդս ԱՄՆ դեսպանատունը տեղափոխելուն զուգահեռ մասնակցել «Վերադարձի իրավունքը» երթին:

«Ղոդս պրես»-ի հաղորդմամբ, հաղորդագրությունում պահանջվել է դադարեցնել ԱՄՆ դեսպանատունը Ղոդս տեղախելու գործընթացը, վերջ դնել Գազայի հատվածի պաշարմանը և չեղյալ հայտարարել «Դարի գործարքը»:

«Պաշարման դադարեցման և վերադարձի ազգային կոմիտեն» Ղոդսում և օկուպացված տարածքի պաղեստինցիներին կոչ է արել բողոքի երթին մասնակցելով չեզոքացնել ԱՄՆ դեսպանատունը Ղոդս տեղափոխելու դավադրությունը:

Հաղորդագրության մեջ նշված է, որ բոլոր մզկիթների բարձրախոսներից կիրակի օրը պետք է ազանի ձայն լսվի: Միաժամանակ ղողանջելու են եկեղեցիների զանգերը:

«Մյուս երկրներում բնակվող բոլոր պաղեստինցիները պետք է հավաքվեն ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի դեսպանատների, նաև ՄԱԿ-ի գրասենյակների մոտ»:

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է, որ մայիսի 14-ին այդ երկրի դեսպանատունը Թել Ավիվից Ղոդս է փոխադրելու: