Ավելացել է պաղեստինցի զոհվածների ու վիրավորների թիվը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i91504-Ավելացել_է_պաղեստինցի_զոհվածների_ու_վիրավորների_թիվը
Պաղեստինի Առողջապահության նախարարությունը հայտարարել է.«Սիոնիստ զորայինների ու պաղեստինցիների միջև տեղի ունեցած հուժկու բախումների հետևանքով զոհվել է առնվազն երկու երեխա և վիրավորվել ավելի քան 1000 մարդ»: Այս մասին հաղորդում է «Ալ-Ալամ» հեռուստաընկերությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2018 13:35 Asia/Tehran
  • Ավելացել է  պաղեստինցի զոհվածների ու վիրավորների թիվը

Պաղեստինի Առողջապահության նախարարությունը հայտարարել է.«Սիոնիստ զորայինների ու պաղեստինցիների միջև տեղի ունեցած հուժկու բախումների հետևանքով զոհվել է առնվազն երկու երեխա և վիրավորվել ավելի քան 1000 մարդ»: Այս մասին հաղորդում է «Ալ-Ալամ» հեռուստաընկերությունը:

Այսօր  ԱՄՆ դեսպանատունը Թելավիվից Ղոդս տեղափոխվելուն զուգընթաց բազմամարդ ցույցեր են տեղի ունեցել: 

Ցույցերի մասնակիցները քանդել  են Գազայի հատվածի արևելքում գտնվող բաժանարար պատի մեծ մասը:

Լրատվական աղբյուրները տեղեկացրել են, որ սիոնիստները գազային ռումբերով հարձակվել են Գազայի հատվածի արևելյան սահմանին  գտնվող՝ լրագրողներ փոխադրող ավտոմեքենայի վրա:

Պաղեստինի տեղեկատվական ծառայությունը հաղորդել է, որ Սիոնիստական ռեժիմի զորայինները հարձակվել են Գազայի հատվածում գտնվող Էլբրիջի բուժկենտրոնների վրա:

Իսրայելի դիպուկահարները Ջեբալիայի արևելքում թիրախավորել են ցուցարարներին: Մի խումբ սիոնիստ զորայիններ պաղեստինցի ցուցարարների առաջախաղացումը տեսնելով  նահանջել են: